Հայաստան

Վարդենիսում զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ

2 րոպեի ընթերցում

Վարդենիսում զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ

Վարդենիսում զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում կատարած գրառման մջոցով։ 

«Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:

Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:

ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում»,– գրել է ՊՆ խոսնակը՝ կառույցի անունից ցավակցելով մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին:

ՆԳՆ ոստիկանությունից «Հրապարակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության  ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը` անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում