Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկած ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկած ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի կարդացել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ վերջին առաջարկը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, Թրամփն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։  

«Ստիպված եմ ասել, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի պատվիրակության անդամները, որոնք Ֆլորիդայում բանակցություններ են վարել ԱՄՆ պաշտոնյաների հետ, հավանել են ծրագիրը։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը համաձայն է առաջարկվող պլանի հետ, սակայն կասկած է հայտնել, թե Ուկրաինայի նախագահը դրան համաձայն է։ 

Զելենսկին նախկինում դեմ էր արտահայտվել պլանում տեղ գտած առաջարկներին, որ Ուկրաինան պետք է տարածքներ հանձնի Ռուսաստանին և սահմանափակի իր պաշտպանական կարողությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում