Աշխարհ

Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացնում Գազայի հատվածում և Արևմտյան ափին

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացնում Գազայի հատվածում և Արևմտյան ափին

Իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան հատվածները, ավերել մի շարք շենքեր Ռաֆահի հյուսիսում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելական բանակը տանկերով և ուղղաթիռներով հրետակոծել է Խան Յունիսից արևելք գտնվող հատվածները։

Միևնույն ժամանակ իսրայելական ուժերը հարձակումներ են գործել նաև Արևմտյան ափի տարբեր բնակավայրերի վրա՝ իրականացնելով խուզարկություններ ու ձերբակալություններ։ Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ իսրայելական հարձակումներից Արևմտյան ափին մեկ զոհ և մի քանի վիրավոր է գրանցվել։ 

Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ին Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը այն խախտել է ավելի քան 590 անգամ, զոհվել է առնվազն 360 պաղեստինցի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում