Հայաստան

Առաջիկա օրերին Հայաստանի տարբեր շրջաններում տեղումներ են սպասվում

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Հայաստանի տարբեր շրջաններում տեղումներ են սպասվում

Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում առաջիկա օրերին տեղումներ են սպասվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ երկրի տարածքում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 6-9-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։  

​​

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում