Աշխարհ

Աֆրիկյան պինգվինները զանգվածաբար անկում են կլիմայի փոփոխության և չափից շատ ձկնորսությունից առաջացած սննդի պակասի պատճառով

1 րոպեի ընթերցում

Աֆրիկյան պինգվինները զանգվածաբար անկում են կլիմայի փոփոխության և չափից շատ ձկնորսությունից առաջացած սննդի պակասի պատճառով

Աֆրիկյան պինգվինները զանգվածաբար անկում են կլիմայի փոփոխության և չափից շատ ձկնորսությունից առաջացած սննդի պակասի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Հարավային Աֆրիկայի անտառտնտեսության, ձկնորսության և շրջակա միջավայրի դեպարտամենտի և Էքսետերի համալսարանի կողմից անցկացված նոր ուսումնասիրությունը պարզել է, որ 2004-2011 թվականներին սննդի լուրջ պակասի պատճառով անկել է մոտ 62 000 աֆրիկյան պինգվին։

Գիտնականները զգուշացնում են, որ թվաքանակը նվազել է Դասեն և Ռոբեն կղզիների երկու ամենակարևոր բազմացման գաղութներում, որտեղ 2004 թվականին բնադրող պինգվինների մոտ 95%-ն անկել է ութ տարվա ընթացքում։

«Այս թռչուններն արագ կուտակում են պաշարներ, մարմինն օգտագործում է այդ պաշարները մորթին փոխելու ժամանակաշրջանում։ Այնուհետև նրանք պետք է արագ վերականգնեն իրենց վիճակը։ Եթե ձվադրումից առաջ կամ անմիջապես հետո սնունդը չափազանց քիչ է, նրանց պաշարները բավարար չեն սովին դիմակայելու համար», - բացատրել է Էքսետերի համալսարանի դոկտոր Ռիչարդ Շիրլին:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում