Լիբանանի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Իսրայելի հետ բանակցություններին

3 րոպեի ընթերցում

Պատերազմները չեն կարող դրական արդյունքների հանգեցնել, և միայն բանակցությունները կարող են ստեղծել կայունության և անվտանգության համար նպաստավոր մթնոլորտ, գտնել լուծումներ չլուծված խնդիրների համար և մեղմել քաղաքացիների տառապանքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Լիբանանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունից, այս մասին նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Իսրայելի հետ սկսված բանակցություններին։

«Այս բանակցությունները հիմնականում նպատակ ունեն դադարեցնել Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում իրականացվող ռազմական գործողությունները, ապահովել գերիների ազատ արձակումը, սահմանել գրավյալ տարածքներից դուրս գալու ժամանակացույց և լուծել Կապույտ գծի երկայնքով վիճելի կետերը։ Մենք հույս ունենք, որ այս բանակցությունները դրական արդյունքներ կտան։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ այս բանակցությունների հաջողությունը հիմնարար կերպով կապված է Իսրայելի դիրքորոշման հետ, որի հիման վրա բանակցությունները կա՛մ կհասնեն գործնական արդյունքների, կա՛մ կձախողվեն»,- նշել է նախագահ Աունը հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Լիբանանը միջազգային աջակցություն է խնդրել վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի հարձակումներից վնասված տարածքների վերականգնման համար։

Նախագահը հաստատել է Լիբանանի հանձնառությունը միջազգային բանաձևերը կատարելու հարցում։

Լիբանանի նախագահական գրասենյակը հայտարարության մեջ նաև նշել է, որ ՄԱԿ-ի պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել կայունությանը միջազգային բանաձևերի իրականացման, բանակին աջակցելու միջոցով։

«Բանակցություններ վարելու որոշումն անշրջելի է, և մենք այն կայացրել ենք, քանի որ դա Լիբանանի շահերից է բխում, այլ ոչ թե միջազգային հանրությանը հանգստացնելու համար է», - հանդիպումից հետո ասել է Աունը։

«Մենք այլևս պատերազմ չենք ուզում։ Լիբանանի ժողովուրդը բավականաչափ տառապել է», - հավելել է նա։

ՄԱԿ-ի պատվիրակության Լիբանան այցի նպատակն է քննարկել Լիբանանի և Իսրայելի միջև լարվածությունը, ինչպես նաև 2026 թ. վերջին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մանդատի ավարտի վերաբերյալ հարցեր։

Ավելի վաղ Իսրայելի և Լիբանանի պատվիրակություններն ԱՄՆ հովանու ներքո առաջին ուղիղ բանակցությունների ժամանակ համաձայնել են նոր հանդիպում անցկացնել մինչև 2025 թվականի վերջը։

Մերձավոր Արևելք

Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաները տասնամյակների ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ են անցկացնում

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար