Հայաստան

ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

1 րոպեի ընթերցում

ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ այցի ընթացքում պետնախարար Քոքերին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։

Լորդ Քոքերը շրջել է ակադեմիայի թանգարանում, ծանոթացել լսարաններին, ուսումնական կենտրոններին և կրթական միջավայրին։

Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այցելել է Երևան՝ բացելու Հայաստանում բրիտանական առաջին մշտական Պաշտպանության բաժինը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում