Միացյալ Նահանգներ

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

2 րոպեի ընթերցում

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այն, իհարկե, կարող է տեղի ունենալ, քանի որ Մոսկվայում բոլոր հարցերի քննարկումը տեղի է ունեցել Անքորիջում ձեռք բերված առանցքային ըմբռնումների հիմքի վրա», - ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։

Ուշակովը խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման մասին՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատանքն ամերիկացի բանագնացների հետ. գործընթացն առաջ է շարժվում:

«Այնուամենայնիվ, ըստ իս, գլխավոր բանակցություններում, որոնց մասնակցում է մեր նախագահը, մենք առաջ ենք շարժվում: Սա հուսադրում է, և մենք պատրաստ ենք հետագայում աշխատել այս ամերիկյան թիմի հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: 

Նոյեմբերին Միացյալ Նահանգները ներկայացրել է իր 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Վաշինգտոնը և Կիևը խորհրդակցությունների երկու փուլ են անցկացրել՝ նոյեմբերի 23-ին Ժնևում և նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում՝ Ուկրաինայի համար ավելի ընդունելի ձևակերպման շուրջ համաձայնության գալու համար։

Դեկտեմբերի 2-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեռևս չկան փոխզիջումային տարբերակներ. որոշ հարցեր Մոսկվայի համար ընդունելի են եղել, որոշ հարցեր քննադատության են արժանացել: Ամերիկյան ծրագրում անընդունելի կետեր կան նաև Կիևի համար, մասնավորապես՝ տարածքային զիջումների, ուկրաինական բանակի թվաքանակի կրճատման և ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի հետ կապված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում