Մերցը հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում ՌԴ ակտիվների առնչությամբ Բելգիայի մտահոգություններին

3 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում սառեցված ռուսական ակտիվների վերաբերյալ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի անհանգստություններին և նշել է, որ նրա հետ կքննարկի ՌԴ ակտիվների հնարավոր օգտագործման տարբերակներն Ուկրաինային օգնության համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին Մերցը հայտնել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

«Ես հետաձգել եմ իմ վաղվա ուղևորությունը Նորվեգիա, քանի որ վաղը երեկոյան ցանկանում եմ Բելգիայի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ քննարկել, թե Եվրոպական խորհրդում ինչպես ապահովել ձայների մեծամասնություն իմ առաջարկության համար, որը Եվրոպական հանձնաժողովն արդեն վերածել է իրավաբանական տեքստի։ Դա հատկապես վերաբերում է Բելգիայի կառավարությանը, քանի որ ռուսական ակտիվների դեպոզիտարիա Euroclear-ը գտնվում է Բրյուսելում», - ասել է Մերցը Գերմանիայի դաշնային երկրամասերի վարչապետների հետ դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցություններից հետո։ 

Նա ընդգծել է, որ իր նպատակն է համոզել ոչ միայն Բելգիայի կառավարությանը, այլև Եվրոպական խորհրդին։ ​Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումներն այժմ ընթանում են երկու մակարդակով։ 

«Մի մակարդակը եվրոպականն է», - նշել է նա։ 

Մերցը բացատրել է, որ անհրաժեշտ է Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդհանուր դիրքորոշումը։ Մասնավորապես, անհրաժեշտ է համաձայնության հասնել Բելգիայի հետ։ 

Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ Մերցի՝ դեկտեմբերի 5-ին պլանավորած ուղևորությունը Նորվեգիա հետաձգվել է: Դրա փոխարեն Գերմանիայի կանցլերը դեկտեմբերի 5-ի երեկոյան կմեկնի Բելգիա՝ այդ երկրի վարչապետ Բարտ դե Վևերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ աշխատանքային ընթրիքի: Բանակցություններում սպասվում է Կիևի համար «ռեպարացիոն վարկի» սխեմայով ռուսական ակտիվների բռնագրավման թեմայի քննարկումը:

Եվրոպա

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից