Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար և կարծում է, որ կկարողանա դրան հասնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողության ժամանակ, որի տեսանյութը տարածել է New York Post-ը։

«Մենք խաղաղություն ենք հաստատում ամբողջ աշխարհում։ Մենք աննախադեպ մակարդակով հակամարտություններ ենք լուծում՝ ութ հակամարտություն։ Ձգտում ենք ևս մեկի (խմբ.՝ լուծմանը)՝ Ռուսաստանի և Ուկրաինայի, եթե դա հնարավոր է։ Կարծում եմ՝ ի վերջո կհասնենք դրան.... Մենք պետք է այն դադարեցնենք։ Մենք դրա վրա շատ լարված ենք աշխատում», - ասել է Թրամփը։

Նախագահը հայտարարել է, որ իր երկիրն այժմ անվտանգ է և բնակչությունը կարող է հանգիստ նշել Սուրբ Ծնունդն ու Ամանորը: 

«Որպես ազգ մենք կարող ենք շնորհակալ լինել շատ բաների համար։ Այս տոների շրջանում մեր սահմանն անվտանգ է, մեր ոգին վերածնվում է. ամենաանվտանգ սահմանն է մեր երկրի պատմության մեջ։ Յոթ ամիս է՝ ոչ ոք անօրինական կերպով չի անցել մեր երկիր», - ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ զինծառայողներին, այդ թվում՝ Ազգային գվարդիայի «քաջարի հերոսներին», որոնք ապահովում են խաղաղությունն ու կարգուկանոնը։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ