814 օրդինատորից 679-ը հաղթահարել է անցումային անհատական լիցենզավորման քննությունը. նախարարը հետևել է ընթացքին

2 րոպեի ընթերցում

Օրդինատորների անցումային անհատական լիցենզավորման քննությանը դեկտեմբերի 3-ին տեղում հետևել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Այդ պահին ընթացել է թեստային փուլը հաջողությամբ հաղթահարած օրդինատորների գործնական քննությունը:

Նախարարը զրուցել է օրդինատորների հետ, հետաքրքրվել առաջին` թեստային փուլի նրանց արդյունքներով, քննության հարցերի բովանդակության մասին լսել ապագա բժիշկների կարծիքները:

Օրդինատորները գոհունակություն են հայտնել, որ նախարարի հետ հոկտեմբերին ունեցած հանդիպմանը իրենց հնչեցրած դիտարկումներն ու առաջարկներն անմիջապես տեղ են գտել հարցաշարում:

Այս պահի տվյալներով` քննության առաջին փուլին մասնակցել է 814 օրդինատոր, նրանցից 679-ը հաջողությամբ հաղթահարել է այն:

Այս համակարգի ներդրումից ընդամենը մեկուկես ամիս անց արդեն լիցենզավորվել է 556 օրդինատոր. նրանք հաջողությամբ հանձնել են և՛ թեստային, և՛ գործնական քննությունը:

Քննությունը չհաղթահարած օրդինատորներին մինչև տարեվերջ տրված է ևս երեք փորձի հնարավորություն. այսպիսով ոչ միայն նպատակ չկա կասեցնելու որևէ օրդինատորների մասնագիտական աշխատանքը, այլև ճիշտ հակառակը` նրանց համար ստեղծվում է իրավական դաշտում գործելու հնարավորություն:

 

Հայերեն

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին