Ճիշտ չէ այն ձևակերպումը, որ Պուտինը մերժել է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սխալ է որակել այն միտքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մերժել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք ճիշտ է այն ձևակերպումը, որ Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ մերժել է ամերիկյան ծրագիրը։

«Ոչ, դա ճիշտ չի լինի։ Փաստն այն է, որ երեկ առաջին անգամ է տեղի ունեցել կարծիքների նման ուղիղ փոխանակում, և, կրկին, ինչպես նշվեց երեկ, որոշ բաներ ընդունվել են, որոշները համարվել են անընդունելի, և սա փոխզիջում գտնելու սովորական աշխատանքային գործընթաց է», - ասել է Պեսկովը։

Պուտինի բանակցությունները Ուիթքոֆի և Քուշների հետ տևել են մոտ հինգ ժամ։

Միացյալ Նահանգներ

Առայժմ փոխհամաձայնություն չկա. Կրեմլում կայացել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Հայերեն Русский

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

«Tour of Armenia»-ն պետք է դառնա ամենամյա մրցաշար. Փաշինյան

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը