Մարզեր

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են և երթևեկելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են և երթևեկելի

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 2-ի առավոտյան տեղացած թույլ ձյունը գրեթե էական ազդեցություն չի ունեցել ճանապարհների անցանելիության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ձյան շերտ գոյացել է միայն բարձրադիր գոտիներում՝ շուրջ 5 սանտիմետր շերտով։ Բնակավայրերում ու ցածրադիր գոտիներում գիշերային ժամերին ձևավորվել է մերկասառույց, որն արդեն դեկտեմբերի 3-ի առավոտվա ժամերին հալվել է տաք ջերմաստիճանի ազդեցության տակ։ 

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները դեկտեմբերի 2-ի առավոտվանից ձեռնարկել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ։ 

Դեկտեմբերի 3-ի կեսօրվա դրությամբ Գեղարքունիքի մարզի ճանապարհներն ամբողջությամբ բաց են ու երթևեկելի։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում