Եվրոպա

Եվրահանձնաժողովը 2026 թ. սկզբին կառաջարկի լիովին արգելել ռուսական նավթի ներմուծումը ԵՄ. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը 2026 թ. սկզբին կառաջարկի լիովին արգելել ռուսական նավթի ներմուծումը ԵՄ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովը 2026 թվականի սկզբին կառաջարկի լիովին և ընդմիշտ ​​արգելել ՌԴ-ից նավթի ներմուծումը Եվրամիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ԵՄ-ում ռուսական նավթի լիակատար արգելքի վերաբերյալ իրավաբանական առաջարկությունը կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 3-ին Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում