Միացյալ Նահանգներ

Հեգսեթն իր երազանքի ընթրիքի հյուրերի թվում նշել է Թրամփին, Պուտինին և Զելենսկուն

1 րոպեի ընթերցում

Հեգսեթն իր երազանքի ընթրիքի հյուրերի թվում նշել է Թրամփին, Պուտինին և Զելենսկուն

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր երազանքի ընթրիքի հյուրերի թվում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը նա արել է լրագրող Քեյթի Միլլերի YouTube-յան ալիքի փոդքասթի ժամանակ։

«Կարծում եմ՝ կլինեին նախագահ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Զելենսկին։ Տեսնենք ինչ կլինի։ Դա կլիներ խաղաղության ընթրիք», - նշել է Պենտագոնի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե որ երեք մարդկանց կհրավիրեր ընթրիքի։

Նա նաև հավելել է, որ ճաշը բաղկացած կլինի սթեյքից և աղցանի վրա «ռուսական սոուսից»։

Հարցազրույցի ընթացքում Հեգսեթը նաև բացահայտել է, որ իր «հարմարավետ սնունդը» շիլան և հացն է, իսկ իր սիրելի հեռուստաշոուն «Գրասենյակն» է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում