Ռուբիոն նշել է նպատակները, որոնց պետք է հասնել ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքում

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թվարկել է այն նպատակները, որոնց հարկավոր է հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, ինչպես նաև նշել, որ հակամարտության ավարտի որոշումը պետք է ընդունեն երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ռուբիոյի խոսքով՝ այժմ կողմերի միջև կռվի հիմնական հատվածը Դոնեցկի մարզի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող 20%-ն է։

«Այժմ նրանք բառացիորեն կռվում են մոտավորապես 30-50 կիլոմետր տարածքի և Դոնեցկի շրջանի 20%-ի շուրջ, որը մնում է (խմբ.՝ ուկրաինական վերահսկողության տակ): Մենք փորձում ենք պարզել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ենք գրանցել, թե ինչի հետ կարող են հաշտվել ուկրաինացիները, ինչը նրանց կտա անվտանգության երաշխիքներ ապագայի համար, որ նրանց վրա այլևս երբեք չեն հարձակվի, ինչը թույլ կտա նրանց ոչ միայն վերականգնել տնտեսությունը, այլև բարգավաճել որպես երկիր», - ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ճիշտ վարվելու դեպքում տասը տարուց Ուկրաինայի ՀՆԱ-ն կարող է Ռուսաստանի ՀՆԱ-ից մեծ լինել։

Ռուբիոյի խոսքով՝ բանակցությունների արդյունքում նպատակ կա հասնելու հետևյալին՝ դադարեցնել պատերազմը, համոզվել, որ Ուկրաինա այլևս երբեք չեն ներխուժի և նրանց վրա չեն հարձակվի, պաշտպանել Ուկրաինայի երկարատև ինքնիշխանությունն ու անկախությունը, որպեսզի նրանք չդառնան խամաճիկ պետություն, և թույլ տալ, որ նրանց տնտեսությունը ոչ միայն վերականգնվի, այլև բարգավաճի ու վերածվի բարգավաճման պատմության: 

«Այսպիսով, ինչի՞ կարող է համաձայնել Ուկրաինան՝ հաշվի առնելով քիչ առաջ իմ նկարագրած դինամիկան, և ինչի՞ կարող է համաձայնել Ռուսաստանը։ Ի վերջո, դա մեր որոշելիքը չէ։ Սա մեր պատերազմը չէ.... Մենք ներգրավված ենք, որովհետև միայն մենք կարող ենք.... Միակ առաջնորդը, որ կարող է խոսել երկու կողմերի հետ և համաձայնության հասնել, եթե նման համաձայնություն հնարավոր է, նախագահ Թրամփն է», - ասել է նա։

Ռուբիոն շեշտել է, որ հարկավոր է հաշվի առնել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի դիրքորոշումները, բանակցել երկու կողմերի հետ։ 

«Կարծում ենք՝ հիմա ճիշտ ժամանակն է, որ երկու կողմերն ավարտեն պատերազմը.... Ի վերջո, դա նրանք են որոշելու։ Եթե նրանք որոշեն, որ չեն ցանկանում ավարտել պատերազմը, ապա այն կշարունակվի։ Բայց մենք կփորձենք այն դադարեցնել», - նշել է նա։

Ռուբիոն նաև հայտարարել է, որ բանակցություններում կարողացել են որոշակի առաջընթաց գրանցել, սակայն դեռ վերջնագծին չեն հասել։

Միացյալ Նահանգներ

Առայժմ փոխհամաձայնություն չկա. Կրեմլում կայացել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ