Երևան

Երևանի ավագանու առաջիկա նիստում կքննարկվի նաև տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի վերաբերյալ նախագիծը

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու առաջիկա նիստում կքննարկվի նաև տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի վերաբերյալ նախագիծը

Երևանի քաղաքապետին կից, քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում քննարկվել են տարեկան զարգացման ծրագրի, ինչպես նաև տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների վերաբերյալ ավագանու որոշման նախագծերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ նիստը վարել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:

Նշվում է, որ Երևանի 2025 թվականի բյուջեի, տարեկան զարգացման ծրագրի, ինչպես նաև տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների վերաբերյալ ավագանու որոշման նախագծերը ընթացիկ տարվա նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 2-ը ներկայացվել էր հանրային քննարկման:
Նիստի արդյունքներն ամփոփելով, նշվել է, որ նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանում կայացած հանրային բաց լսումներին ու քննարկումներին մասնակցել են քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են իրենց հարցերը նախագծերի վերաբերյալ: 

Խորհրդի անդամներն ընդգծել են քաղաքացիների գործուն մասնակցության կարևորությունը, ներկայացրել են առաջարկներ հանրային քննարկումներն ավելի ակտիվ ու մասնակցային դարձնելու ուղղությամբ:

Համատեղ քննարկման արդյունքում օրակարգով ներկայացված հարցերը դրվեց քվեարկության՝ համաձայն որի բոլոր նախագծերը միաձայն որոշվեց ներկայացնել ավագանու քննարկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում