Միացյալ Նահանգներ

Քուշները ներկա կգտնվի Պուտինի և Ուիթքոֆի հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Քուշները ներկա կգտնվի Պուտինի և Ուիթքոֆի հանդիպմանը

Դոնալդ Թրամփի խորհրդականը և փեսան՝ Ջարեդ Քուշները, ներկա կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 2-ին ավելի ուշ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, ռուս-ամերիկյան հանդիպումը կսկսվի ժամը 17:00-ից հետո։ Պուտինը Կրեմլում կընդունի պարոն Ուիթքոֆին՝ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ գլխավոր բանագնացին, որը կժամանի այստեղ։ Նրա հետ կլինի նաև Ջարեդ Քուշները», - ասել է նա լրագրողներին։

Պեսկովից հարցրել են նաև, թե Ուիթքոֆից ու Քուշներից բացի էլ ով կմասնակցի բանակցություններին։ 

«Ոչ, էլ չի լինի (ամերիկյան կողմից ներկայացուցիչ)», - ասել է նա՝ հավելելով՝ «միայն թարգմանիչը»։

Լրագրողները հետաքրքրվել են, թե որքան ժամանակ կհատկացվի հանդիպմանը։

«Որքան պահանջվի», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում