Թուրքիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Ռուսաստանից Վրաստան ուղևորվող լցանավը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Վրաստան ուղևորվող Midvolga 2 լցանավը՝ արևածաղկի ձեթի բեռով, հարձակման է ենթարկվել Թուրքիայի ափերից 80 մղոն հեռավորության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

 Ըստ Թուրքիայի համապատասխան իշխանությունների՝ նավը հարձակման է ենթարկվել  երկրի ափերից 80 մղոն (130 կմ) հեռավորության վրա։ Նավի անձնակազմի 13 անդամները չեն տուժել։ 

Նշվում է, որ նավն ընթանում  է Թուրքիայի Սինոպի նավահանգստի ուղղությամբ։

Պաշտոնապես այլ տեղեկատվություն չի հաղորդվել, սակայն NTV հեռարձակողը հայտնել է, որ հարձակման մեջ ներգրավված է եղել կամիկաձե անօդաչու։ 

Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ թուրք պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ անհրաժեշտ հաղորդագրությունները փոխանցվել են համապատասխան կողմերին, այդ թվում՝ Ուկրաինայի իշխանություններին։ 

Բաց աղբյուրների տվյալներով՝ 140-մետրանոց Midvolga 2 նավը կառուցվել է 2014 թվականին և նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո։ Գրանցման նավահանգիստը Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգիստն է։ Սեփականատերը Միջվոլգյան նավագնացային ընկերությունն է (Մոսկվա)։ 

Նոյեմբերի 28-ին ուկրաինական ծովային անօդաչուները Սև ծովում հարվածել էին առանց բեռի Ռուսաստան ուղևորվող Kairos և Virat լցանավերին, որոնք նավարկում են Գամբիայի դրոշի ներքո։ Նրանք աղետի ազդանշաններ էին ուղարկել Սև ծովում Թուրքիայի ափերից համապատասխանաբար 28 և 38 ծովային մղոն հեռավորության վրա։ Kairos-ում բռնկում էր սկսվել մեքենայական բաժանմունքում, Virat-ի անձնակազմը հայտնել էր կորպուսի վնասման մասին:

Հայերեն Русский

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

«Tour of Armenia»-ն պետք է դառնա ամենամյա մրցաշար. Փաշինյան

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը