«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոններում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

1 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոններում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների  շրջանակում շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային կինոլեգենդի ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունները հարթակ են  ստեղծում նրա անգնահատելի ժառանգության հանրայնացման և տարբեր երկրների երիտասարդ սերունդներին նրա ֆիլմերին ծանոթացնելու գործում:

Իրանի Շիրազ քաղաքում  Ֆաջր հեղինակավոր միջազգային կինոփառատոնի փառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 2-ն անցկացվում է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսը: 

Այս համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հուշագրի շրջանակում կազմակերպված միջոցառումներից մեկն է, որը ևս մեկ անգամ ամրապնդում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի միջև համագործակցությունը:

Հայերեն Español Русский

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի