«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոններում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը
1 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոններում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային կինոլեգենդի ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունները հարթակ են ստեղծում նրա անգնահատելի ժառանգության հանրայնացման և տարբեր երկրների երիտասարդ սերունդներին նրա ֆիլմերին ծանոթացնելու գործում:
Իրանի Շիրազ քաղաքում Ֆաջր հեղինակավոր միջազգային կինոփառատոնի փառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 2-ն անցկացվում է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսը:
Այս համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հուշագրի շրջանակում կազմակերպված միջոցառումներից մեկն է, որը ևս մեկ անգամ ամրապնդում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի միջև համագործակցությունը: