ՄԱԿ-ը Լիբանանում 25%-ով կրճատում է խաղաղապահների թվաքանակը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Լիբանանում սկսել է իր խաղաղապահների թվաքանակի կրճատումը մոտավորապես մեկ քառորդով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի (UNIFIL) մամուլի քարտուղար Քենդիս Արբիլը:

«ՄԱԿ-ի համակարգում բյուջեի կրճատումների հետևանքով  UNIFIL-ն սկսել է իր անձնակազմի կրճատման գործընթացը մոտավորապես մեկ քառորդով: Մենք արդեն սկսել ենք այդ գործընթացը, և սպասվում է, որ այն կավարտվի մինչև 2026 թվականի սկիզբը», - բացատրել է Արբիլը:

2025 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ զորակազմն ուներ 9900 անդամ, մինչդեռ ավելի վաղ UNIFIL-ի  առաքելության կազմում կար 10 500 զինծառայող, հաղորդում է թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ անցած տարվա ընթացքում խաղաղապահները չեն նկատել «Հեզբոլլահ» շարժման կամ այլ ոչ պետական ​​զինված խմբավորումների կողմից որևէ ռազմական ակտիվություն իրենց գործողությունների գոտում: Արբիլի խոսքով՝ չարտոնված ռազմական ենթակառուցվածքների վերականգնում կամ չարտոնված զենքի վերաներմուծում նույնպես չեն արձանագրվել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի վերջին UNIFIL-ի մանդատի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը և որոշել է 2026 թ. դեկտեմբերի 31-ից սկսել անձնակազմի կարգավորված և անվտանգ կրճատումը և դուրսբերումը մեկ տարվա ընթացքում:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար