Հայաստանը դեռ անելիքներ ունի ԵՄ-ի ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալու համար․ Մարթա Կոսը դա տեխնիկական հարց է համարում

3 րոպեի ընթերցում

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը վստահեցնում է՝ այն, որ հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում, բացառապես տեխնիկական հարց է, ոչ թե քաղաքական։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին ասել է Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն թարմացումներ Եվրամիության թռիչքային անվտանգության ցուցակի վերաբերյալ, որից բավականին երկար ժամանակ է, ինչ տուժում է Հայաստանը։ 

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական: Այս հարցը Եվրոպական միության Թռիչքային անվտանգության կոմիտեի ձեռքերում է: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Քանի որ չի արվել այն ամենն, ինչ պետք է, որոշումը դեռ կայացված չէ: Այնպես որ, ևս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ (Twinning) գործընթացում, որն այնուհետև կֆինանսավորվի: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, որոնք փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր Կառավարությանն այս հարցում»,- ասել է Մարթա Կոսը:

Հայաստանը 2020 թվականից ընդգրկվել է Եվրոպայի ավիացիոն անվտանգության «սև ցուցակ»-ում։ Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության EASA-ի մասնագետները 2019 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում ավիացիոն անվտանգությանն առնչվող խնիդրներ էին հայտնաբերել, ինչից հետո էլ Հայաստանին «սև ցուցակ»-ում ընդգրկելու որոշում էր կայացվել։ 

2025 թվականի մարտին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալու հայտ է ուղարկել Եվրամիությանը և սպասում է արձագանքի։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ թերությունների ու խնդիրների մեծ մասը, որոնց պատճառով հայկական ավիաընկերությունները հայտնվել էին ԵՄ-ի «սև ցուցակ»-ում, վերացված են։ 

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է