Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի վերջի համեմատ նվազել է 17 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի վերջի համեմատ նվազել է 17 սանտիմետրով

2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ  տեղեկագրից, 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշի դիմաց։

2025 թվականի անցած 11 ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 114 միլիոն 84 հազար խմ ջուր։ Իսկ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 180 միլիոն 965 հազար խմ ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն նկատվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում