Ռուսաստան

Պուտինը ստորագրել է հրամանագիր Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը ստորագրել է հրամանագիր Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր ՌԴ այցելող Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ազատ ռեժիմ սահմանելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը հրապարակվել է պետական ​​ակտերի հրապարակման հարթակում։

Հրամանագիրը սահմանում է, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը Չինաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան՝ սովորական անձնագրով, և երկրում մնալ մինչև 30 օր՝ զբոսաշրջության կամ գործնական նպատակներով, ինչպես նաև տարբեր միջոցառումների մասնակցելու կամ տարանցիկ ճանապարհորդելու համար: Պարզեցված ընթացակարգը չի տարածվում աշխատանքի, ուսման, բնակության կամ միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի նպատակով մուտք գործողների վրա:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Սեպտեմբերի սկզբին Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիների համար 30-օրյա առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին։ Մեղմացումն սկսել էր գործել սեպտեմբերի 15-ից։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում