ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այն կարծիքին է, որ Եվրամիության երկրները պետք է միմյանց միջև բաժանեն ֆինանսական ռիսկերը Եվրոպայում սառեցված ռուսական պետական ​​ակտիվների օգտագործման դեպքում՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարը նոյեմբերի 30-ի երեկոյան հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերով:

Նա հավելել է, որ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, այդ թվում՝ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման հեռանկարների առնչությամբ Վադեֆուլը կարծիք է հայտնել, որ առջևում բանակցությունների «վճռորոշ շաբաթ» է: Նախարարը, զգուշավոր լավատեսությամբ ասել է, որ «այժմ հրադադարի իրական հնարավորություն կա»:

Աշնան սկզբից Եվրամիությունում քննարկվում է Ուկրաինային 2026 և 2027 թթ. շուրջ 140 միլիարդ եվրոյի չափով ռեպարացիոն փոխառություններ հատկացնելու հնարավորությունը: Որպես այս վարկի ապահովում՝ պլանավորվում է օգտագործել ռուսական Կենտրոնական բանկի՝ Եվրոպայում սառեցված պահուստները: Այս գաղափարին ակտիվորեն աջակցում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԳԴՀ-ի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Հայերեն فارسی Русский

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել