Տնտեսություն

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր միկրոբլոգում տարածած տեսանյութին կից գրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ավելի վաղ Դավիթ Խուդաթյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել և նորոգվել է 501 կմ երկարությամբ ճանապարհ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում