Ծանրալսության հաղթահարումն ու լսողության բնածին կորստի վաղաժամ հայտնաբերումը մեր ուշադրության առանցքում է․ Անահիտ Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Լսողության ռեաբիլիտացիայի մասնագետների հայկական ասոցիացիայի» կազմակերպած առաջին միջազգային կոնֆերանսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարը նշել է, որ լսողության բնածին կորստի կամ ծանրալսության վաղ հայտնաբերումը շարունակում է մնալ առողջապահական և սոցիալական ոլորտների հիմնախնդիրներից` թեև պարբերաբար ներդրվում են նորագույն ախտորոշիչ ու լսողական սարքավորումներ:

«Ծանրալսության հաղթահարումն ու լսողության բնածին կորստի վաղաժամ հայտնաբերումը մշտապես մեր ուշադրության առանցքում է: Սքրինինգային ծրագրերից մինչև կոխլեար իմպլանտացիա ու վերականգնողական շրջան. պետությունը մեր երեխաների կողքին է, որ հնարավորինս արագ ինտեգրվեն հասարակությանը»,- նշել է Առողջապահության նախարարը։

Նշվում է, որ համաժողովին մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետներ ու միջազգային փորձագետներ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Վրաստանից և ԱՄՆ-ից։

Հայաստանյան փորձի մասին խոսելիս` նշվել է, որ իրականացվում են կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ, որի շրջանակներում փոխհատուցվում է վիրահատության և հետվիրահատական 1 տարվա վերականգնողական բուժման արժեքը: 

Նախարարության փոխանցմամբ՝ 2020-2023 թվականներին կատարվել է 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն: Միայն 2024 թվականին իրականացվել է 28 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, ընթացիկ տարում` 12:

Հայերեն

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը