Մերցը հայտարարել է, որ Օրբանը Մոսկվա է մեկնել՝ չունենալով բանակցելու եվրոպական մանդատ

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա է մեկնել՝ չունենալով բանակցությունների համար եվրոպական մանդատ և ուղևորության հավանություն ԵՄ ղեկավարների կողմից։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Վիկտոր Օրբանի դիրքորոշումը մեզ արդեն վաղուց է հայտնի։ Դա նրա առաջին այցը չէ Մոսկվա», - Մերցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, որ Հունգարիայի վարչապետը 2024 թվականին արդեն ուղևորություն է ձեռնարկել Մոսկվա՝ Եվրոպական խորհրդում երկրի նախագահության շրջանում։ 

«Նա մեկնում է (այնտեղ)՝ չունենալով  եվրոպական մանդատ կամ մեր կողմի հավանությունը, - հայտարարել է կանցլերը։ - Բայց ոչ մի նոր բան այստեղ չկա. նա ունի իր սեփական պատկերացումներն այդ պատերազմի դադարեցման վերաբերյալ»։

​​Մերցի գնահատմամբ՝ այդ պատկերացումները «մինչ օրս չեն իրականացվել»։

«Եթե ինչ-որ մեկն ունի ավելի լավ գաղափարներ, քան մենք, ապա դա պետք է ողջունել, բայց ես կասկածում եմ, թե դա  կլինի ավելի հաջող, քան նախորդ անգամ։ Ցավոք», - հավելել է կանցլերը։

Նոյեմբերի 28-ին Օրբանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Հունգարիան իրականացնում է սուվերեն ուղեգծի արտաքին քաղաքականություն և տեղի չի տվել արտաքին ճնշմանը՝ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով:

Եվրոպա

Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպում է անցկացնում Կրեմլում

Հայերեն

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն