Դատախազությունը կբողոքարկի անչափահասի նկատմամբ բռնություն կիրառածների խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասին ծեծի ենթարկած անձանց նկատմամբ կիրառված կալանքը փոխելու որոշման դեմ: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել Դատախազությունում, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնեցին դատախազությունից: 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն լրատվամիջոցների հարցմանն իր պատասխան տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Զորական գյուղում մի քանի անչափահաս տղա ծեծի են ենթարկել մեկ այլ անչափահասի։ Նշվել էր, որ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննությունը շարունակվում է։

Դեպքի առնչությամբ ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել և անհապաղ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ 

Անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած անձանց դատարանը սկզբում  կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն հետո նրանց նկատմամբ կիրառված կալանքը փոխելու որոշում էր ընդունել։ 

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը