Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նոյեմբերի 27-ին այցելել է Անկարա, որտեղ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեման։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Երեկ հարգարժան պարոն Նարիշկինը գտնվում էր Անկարայում. նա մեզ ներկայացրեց Ռուսաստանի դիրքորոշումը (խմբ.՝ խաղաղության ամերիկյան) պլանի վերաբերյալ։ Այս թեմայի շուրջ իրադարձությունների զարգացումներ կան, և մենք գնահատել ենք այս ամենը», - ասել է Ֆիդանը նոյեմբերի 28-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

ԱՄՆ-ն ավելի վաղ առաջարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման՝ 28 կետից բաղկացած ծրագիր։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել խաղաղության ծրագրի շուրջ։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրի կետերի թիվը կրճատվել է մինչև 22։

Ըստ ամերիկյան սկզբնական առաջարկի՝ Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից և կրճատի իր զորքերի թվաքանակը։

Հայերեն Русский

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

«Tour of Armenia»-ն պետք է դառնա ամենամյա մրցաշար. Փաշինյան

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը