Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Վահան Տերյանի ծննդյան 140-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի  Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է  հայ մեծ քնարերգու  Վահան Տերյանի ծննդյան 140-րդ ամյակին նվիրված միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Նիկողոսյանը, միջոցառման նպատակն էր ընդգծել Վահան Տերյանի գրական ժառանգության անանց արժեքը, ներկայացնել նրա մարդկային կերպարը, ստեղծագործական աշխարհը և երիտասարդ սերնդին մոտեցնել քնարական բանաստեղծության նրբությունը։   

Միջոցառումը  կազմակերպել են  հայոց լեզվի և  գրականության    ուսուցիչներ Ռուզան  Սաղաթելյանը և Մարիամ Դավթյանը, որոնք մեծ սիրով և պատասխանատվությամբ են  պատրաստել 8-9-րդ դասարանի սովորողների ելույթները։ Սովորողները ներկայացրել են   Տերյանի կյանքի և  գրական գործունեության  հետաքրքիր դրվագներ,  ընթերցել   նրա  բանաստեղծությունները, արտասանել  սիրելի հատվածներ «Մթնշաղի անուրջներ»-ից ու «Երկիր Նաիրի»-ից։ Բեմականացված փոքր հատվածները, երաժշտական ներածությունները և աշակերտների զգացված կատարումները միջոցառումը դարձրել են  առանձնապես տպավորիչ։ 

«Միջոցառումը դարձավ իրական գրական տոն՝ լի տերյանական քնարերգությամբ, գեղեցիկ խոսքով ու ջերմությամբ։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցում սերունդ ձևավորելու գործում գրականության դերն անփոխարինելի է, իսկ մեծ գրողի ստեղծած հոգևոր մշակույթը շարունակում է ապրել նոր սերնդի սրտերում:

Ուսուցիչները կարողացան աշակերտների մեջ արթնացնել ոչ միայն հետաքրքրություն, այլև հուզում տերյանական խոհերի ու մեղմ զգացմունքների հանդեպ»,-ներկայացրեց Աննա Նիկողոսյանը։ 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը