Ռուսաստանի և Իրանի խորհրդարանները քննարկում են բեռների տարանցումը դեպի Հարավարևելյան Ասիա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի խորհրդարանների պատգամավորները քննարկում են, թե օրենսդրական մակարդակով ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսի հեշտացվի ՌԴ-ից բեռների տարանցումը  Իսլամական Հանրապետության տարածքով դեպի Հարավարևելյան Ասիայի երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի Տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի անդամ Ռինատ Այուպովը «Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցք. նոր հորիզոններ» 3-րդ միջազգային համաժողովի ընթացքում։

Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի զարգացումը ենթադրում է, որ հարավ և հարավ-արևելք ուղարկվող բեռների զգալի մասը կտարանցվի Իրանի տարածքով։ 

«Բառացիորեն այս շաբաթվա սկզբին մենք տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում ունեցանք Կասպիական տարածաշրջանի, այսպես ասենք, հիմնական գործընկերների՝ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանականների հետ։ Եվ այդ  տեսակոնֆերանսի ընթացքում մենք քննարկեցինք հենց օրենսդրության հարցերը՝ մեր խորհրդարաններում որոշակի օրենսդրական ակտեր ընդունելու համար՝ Իրանի տարածքով ապրանքների տարանցումը բարելավելու և հեշտացնելու նպատակով», - ասել է Այուպովը։ 

Նրա տվյալներով՝ խոսքը վերաբերում է այն ապրանքների տարանցմանը, որոնք Ռուսաստանից Հարավարևելյան Ասիայի երկրներ են գնում Իրանի տարածքով՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։

Ինչպես hայտնել է «Հյուսիս-Հարավ» Կասպիական միջազգային ինտեգրացիոն ակումբի տնօրեն Դմիտրի Դուբովիկը, արդեն զարգանում են մատակարարումների երթուղիները տարբեր երկրներ՝ Տանզանիայից մինչև Աֆղանստան և Հնդկաստան՝ Իրանի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների օգտագործմամբ։ 

Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքն Ասիայի երկրներից դեպի Եվրոպա Ռուսաստանի տարածքով ուղևորների և բեռների փոխադրման բազմամոդալ երթուղի է։ Այն կապում է, մասնավորապես, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Հնդկաստանը։ Ընդ որում, Իրանը Ռուսաստանի գործընկերն է մերձկասպյան տարածաշրջանում իրականացվող նախագծերում և ակտիվ առևտրային գործընկերը:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ