Փափազյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

1 րոպեի ընթերցում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Փափազյան փողոցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտա – Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան - Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: 

Փոփոխությունը կգործի նոյեմբերի 28-ից։

Հայերեն