ՊԵԿ նախագահը ոսկերիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին ոլորտային հանդիպում-քննարկումը՝ ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ոլորտային հանդիպումների շարքը Կոմիտեի նոր նախաձեռնություններից է, որի առանցքում ՊԵԿ-տնտեսավարող երկխոսությունն է՝ քննարկելու համապատասխան ոլորտում առկա հարկային վարչարարական խնդիրները և կարգավորման ենթակա հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարներն ու ոսկերչության ոլորտի ներկայացուցիչները։

ՊԵԿ նախագահն անդրադառնալով հանրային քննարկումներին՝ կարևորել է հատկապես ոլորտային հանդիպումները և գործընկերային համագործակցությունը՝ բաց ու թափանցիկ քննարկումների համատեքստում։ 

Մասնավորապես, անդրադարձել են ոլորտում արդյունավետ հարկային վարաչարարության իրականացմանը, ինչպես նաև հարկերի հաշվարկման, փաստաթղթավորման և ստվերի կրճատման հետ կապված հարցերին։ Միաժամանակ քննարկվել են ոլորտի առանձնահատկությունները, ներքին և արտաքին մրցակցային առավելությունները, օրենսդրական կարգավորումները։

Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները բարձրացրել են գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ։ Ոսկերչության ոլորտը ներկայացնողները հանդես են եկել նաև կառուցողական առաջարկներով։

Ամփոփելով քննարկումը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է ոլորտում առկա խնդիրների կարգավորման հիմնական ուղղությունները և նշել, որ Կոմիտեի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական երկխոսության և արդյունավետ համագործակցության ուղղությամբ։

 

 

Հայերեն Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը