Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆի՝ Մոսկվա այցը մնում է ուժի մեջ. Ռյաբկով

2 րոպեի ընթերցում

Ուիթքոֆի՝ Մոսկվա այցը մնում է ուժի մեջ. Ռյաբկով

Մոսկվան կաշխատի այն ուղղությամբ, ինչը կներկայացնի  ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը. նրա այցը Ռուսաստանի մայրաքաղաք մնում է ուժի մեջ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այն ամենը, ինչ այս թեմայի հետ կապված կարելի էր և պետք է հաղորդվեր, երեկ արվել է նախագահի օգնականի և նախագահի մամուլի քարտուղարի միջոցով։ Սա պարոն Ուիթքոֆի առաջին այցը չէ Մոսկվա։ Ինչ հարցով նա կժամանի, դրա շուրջ էլ կաշխատենք», - Մոսկվայում լրագրողներին ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ռուսական կողմը սպասում է, որ Ուիթքոֆն իր հետ կբերի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի լրամշակված տարբերակը։ 

Նա ընդգծել է, որ Մոսկվան դեռ չունի «հստակություն այն բանի շուրջ, թե ինչպես են ավարտվել քննարկումները Ժնևում, և թե տեղի ունեցողի գործում ինչպիսին է ԵՄ-ի շուրջ խմբավորված ապակառուցողական ուժերի դերը, որոնք փորձել են և շարունակում են փորձել խափանել հետագա առաջընթացը»։

«Այնպես որ, կտեսնենք։ Ինչ նա կներկայացնի, դրա շուրջ էլ կաշխատենք», - ասել է փոխնախարարը։

Պատասխանելով հստակեցնող հարցին՝ արդյոք ուժի մեջ է մնում Ուիթքոֆի այցը Մոսկվա, Ռյաբկովն ասել է. «Ես որևէ պատճառ չունեմ դա հարցականի տակ դնելու համար»։

Նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ շաբաթ Ուիթքոֆի՝ Մոսկվա այցի շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի՝ Ռուսաստան այցի ստույգ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում