Բանգլադեշի նախկին վարչապետը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար

2 րոպեի ընթերցում

Բանգլադեշի դատարանը նախկին վարչապետ Շեյխ Հասինային դատապարտել է 21 տարվա բանտարկության կոռուպցիայի գործով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Դատավորը դատավճիռը կայացրել է Հասինայի  բացակայությամբ, քանի որ պաշտոնանկությունից հետո նա հեռացել է երկրից։

Երեք հայց է հարուցվել Պուրբաչոլում «Ռաջուկ նոր Քաղաք» նախագծի շրջանակներում հողամասերի բաշխման ժամանակ ենթադրյալ խախտումների կապակցությամբ։ Շեյխ Հասինան յուրաքանչյուր գործով դատապարտվել է յոթ տարվա բանտարկության, ինչն, ընդհանուր առմամբ, կազմում է 21 տարվա ազատազևկում։ 

Օրերս Բանգլադեշի Քրեական հանցագործությունների միջազգային տրիբունալը Շեյխ Հասինային մահապատժի էր դատապարտել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար։

Աշխարհ

Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի նախկին վարչապետին

Շեյխ Հասինան 2024 թ. օգոստոսից գտնվում է Հնդկաստանում, ուր մեկնել է Բանգլադեշում զանգվածային անկարգություններից հետո։ 2024 թվականին Բանգլադեշի իշխանություններն անվավեր են դարձրել նրա դիվանագիտական ​​անձնագիրը։ Դաքան պնդում է, որ նրա արտահանձնումը պետք է իրականացվի Հնդկաստանի հետ 2013 թվականին կնքված հանցագործների փոխադարձ արտահանձնման մասին պայմանագրի հիման վրա։

2024 թ. հուլիսին Բանգլադեշում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել. դրանց ակտիվորեն մասնակցել են ուսանողները, որոնք դժգոհ էին գործազրկության բարձր մակարդակից և տնտեսական հեռանկարների բացակայությունից։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով զոհվել է մոտ 1400 մարդ։ Շեյխ Հասինան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հայտարարել է, որ հրաման չի տվել սպանել անկարգությունների մասնակիցներին։ Նրա պնդմամբ՝ այդ հրահանգները տրվել են Մուհամմադ Յունուսի կողմից, որը գլխավորել է ժամանակավոր կառավարությունը երկրից իր փախուստից հետո:

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը