Աշխարհ

Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի նախկին վարչապետին

2 րոպեի ընթերցում

Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի նախկին վարչապետին

Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի նախկին վարչապետ Շեյխ Հասինային՝ 2024 թվականին զանգվածային անկարգությունների ճնշման ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Դատավարությունը իրականացվել է Շեյխ Հասինայի բացակայության պայմաններում․ նա երկրից փախնելուց հետո բնակվում է Հնդկաստանում։ 

Նախկին վարչապետը լրատվամիջոցների հետ հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ ինքը չի տվել անկարգությունների մասնակիցներին սպանելու հրամանը՝ պնդելով, որ այդ հրամանները տվել է Մուհամմադ Յունուսը, որն իր՝ երկրից փախուստի դիմելուց հետո դարձել է ժամանակավոր կառավարության ղեկավար։ Նա այս դատավարությունը քաղաքական հաշվեհարդար է համարել։

Շեյխ Հասինայից բացի 2024-ի բողոքի ակցիաները բռնությամբ ճնշելու գործով մեղավոր են ճանաչվել նաև երկրի նախկին ներքին գործերի նախարարը, ով ևս այժմ Բանգլադեշում չէ և ում հանդեպ նույնպես մահապատիժ է սահմանվել, ու ոստիկանության ղեկավարը։ Վերջինս դատապարտվել է միայն 5 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով փաստը, որ մնացել է երկրում ու օգնել է քննությանը։ 

2024-ի զանգվածային ցույցերը ճնշելու ժամանակ սպանվել է 1400 մարդ։

Հնդկաստանը մինչ օրը մերժել է 78-ամյա Շեյխ Հասինային արտահանձնելու պահանջները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում