Ուկրաինան և ԱՄՆ-ն մոտ օրերս նոր բանակցություններ կանցկացնեն. Սիբիհա

2 րոպեի ընթերցում

Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից:

«Ես հաստատում եմ, որ շուտով սպասվում է բանակցային թիմերի հանդիպում։ Ի՞նչ ակնկալիքներ ունենք։ Մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ։ Կոնկրետ արդյունքներ առաջընթացի համար», - ասել է Սիբիհան։

Ուկրաինացի դիվանագետը նաև շեշտել է, որ երկրի համար հրադադարի հաստատումը չափազանց կարևոր է: 

Սիբիհան հավելել է, որ կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով, ուստի ուկրաինական կողմը հետաքրքրված է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմամբ: 

Նոյեմբերի 23-ին Ժնևում անցկացվել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկը, որը բաղկացած էր 28 կետից: Այժմ այդ կետերի թիվն, ըստ Թրամփի, կրճատվել է մինչև 22: 

Ըստ ամերիկյան սկզբնական ծրագրի՝ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի, կրճատի իր զորքերի թվաքանակը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից: 

Հայերեն Русский

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները