Քաղաքականություն

ՀՀ դեսպանը հանդիպել է Կանադայի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը հանդիպել է Կանադայի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի հետ

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Ֆրենսիս Սկարպալեջային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Կանադայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել եներկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ 

Դեսպանության փոխանցմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։ 

Նշվում է, որ ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում