Թրամփը մեկնաբանել է Ուշակովի, Ուիթքոֆի և Դմիտրիևի զրույցների գաղտնալսումը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Bloomberg-ի կողմից ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի զրույցի ենթադրյալ ձայնագրության հրապարակումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահական ինքնաթիռում լրագրողները Թրամփին հարցրել են գաղտնալսման և այն մասին, թե ինչպես նա կմեկնաբանի այն, թե ինչպես է Ուիթքոֆը ռուսներին սովորեցնում՝ ինչպես խոսել Թրամփի հետ։   Թրամփը նշել է, որ նման մեթոդները տարածված են՝ հավելելով, որ ծանոթ չէ գաղտնալսման կոնկրետ բովանդակությանը։

«Դա ստանդարտ պրակտիկա է։ Նա (Ուիթքոֆը) պետք է սա հրամցնի Ուկրաինային, ապա Ուկրաինայի առաջարկները՝ Ռուսաստանին։ Այդպես է վարվում գործարք կնքողը։ Նա պետք է ասի. «Տեսեք, նրանք սա են ուզում, դուք պետք է համոզեք նրանց»։ Դա բանակցային ստանդարտ պրակտիկա է։ Ես դա (ձայնագրությունը) չեմ լսել, բայց լսել եմ, որ դա բանակցային ստանդարտ մարտավարություն է։ Կարող եմ պատկերացնել, որ նա նույն բանն ասում է Ուկրաինային, քանի որ յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան տա և ինչ-որ բան ստանա», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

Սպիտակ տունը չի հերքել հրապարակման իսկությունը։

Ուիթքոֆի և Ուշակովի միջև հոկտեմբերի 14-ին կայացած զրույցի ենթադրյալ սղագրությունից հետևում է, որ ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ հարկավոր են տարածքների փոխանակումներ։ Ուիթքոֆը նաև Ուշակովին խորհուրդ է տվել շնորհավորել Թրամփին և քննարկումներն ավելի լավատեսորեն ներկայացնել։ 

Ուշակովի և Ուիթքոֆի միջև զրույցի սղագրությունից բացի, Bloomberg-ը նաև հրապարակել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններին մասնակցող ՌԴ երկու ներկայացուցիչների՝ Ուշակովի և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի միջև ավելի ուշ տեղի ունեցած զրույցի ենթադրյալ սղագրությունը, ըստ որի նրանք քննարկում են Ռուսաստանի խաղաղության առաջարկների փոխանցումը Միացյալ Նահանգներին։ Ուշակովը մտավախություն է հայտնում, որ Միացյալ Նահանգները կփոխի տեքստը, մինչդեռ Դմիտրիևը նրան վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի «զգուշորեն», և ասում է, որ փաստաթուղթը կարող է քննարկվել Ուիթքոֆի հետ։

Միացյալ Նահանգներ

Ուշակովը հայտնել է Ուիթքոֆի հետ իր հաճախակի հեռախոսազրույցների մասին

Հայերեն Русский

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026