Ուշակովը հայտնել է Ուիթքոֆի հետ իր հաճախակի հեռախոսազրույցների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հաճախ է հեռախոսազրույց ունենում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, սակայն հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված իրենց հեռախոսազրույցների ձայնագրությունները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես բավականին հաճախ եմ խոսում Ուիթքոֆի հետ, բայց զրույցների էությունը չեմ մեկնաբանում, քանի որ դրանք գաղտնի բնույթ են կրում։ Իրականում ոչ ոք չպետք է մեկնաբանի», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին։ 

ՌԴ նախագահի օգնականը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ իր հեռախոսազրույցները ռուսական կողմից չէ, որ գաղտնալսվել են և լրատվամիջոցներում հրապարակվել:

«Չգիտեմ։ Ինչ-որ մեկը տարածում է, ինչ-որ մեկը գաղտնալսում է, բայց ոչ մենք», - ասել է նա Պավել Զարուբինի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե որտեղից են հայտնվել այդ զրույցների ձայնագրությունները։

Bloomberg-ն ավելի վաղ հրապարակել էր Ուշակովի զրույցների սղագրությունը Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը