Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ Փարպիի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցի, Բյուրականի 10-րդ դարի Սբ. Հովհաննես եկեղեցի, Ամբերդ ամրոցի համալիր, Ագարակի հնավայր՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին: 

Մշտադիտարկմանը ներկա են եղել կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Փարպիի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները ծանոթացել են պատերի սրսկման, աստիճանների և տարածքի բարեկարգման աշխատանքներին՝ կատարելով մի շարք դիտարկումներ: 

Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցու տարածքում նախարարության ներկայացուցիչները հետևել են հարավային շքամուտքի դետալների պատրաստման, Ագարակի հնավայրում՝ ծածկի նորոգման աշխատանքներին: 

Ամբերդ ամրոցի տարածքում մասնագետները դիտարկել են հուշարձանի վերականգնման լայնածավալ աշխատանքները, ծանոթացել նոր հայտնաբերված հնագիտական առարկաներին: Ամբերդի հնագիտական պեղումների ընթացքում բացվել են նոր շերտեր, մասնագետները քննարկել են դրանց հետագա պահպանման հարցերն ու անվտանգության ապահովմամբ՝ նոր շերտերի բացման հնարավորությունները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում