Քաղաքականություն

Վահան Կոստանյանը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի հարցով հույն-կիպրական կողմի բանակցողի հետ

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի հարցով հույն-կիպրական կողմի բանակցողի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Նիկոսիայում նոյեմբերի 24-ին հանդիպել է Կիպրոսի հարցով հույն-կիպրական կողմի բանակցող Մենելաոս Մենելաուի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կիպրոսի հարցին առնչվող վերջին զարգացումների, այդ թվում՝ բանակցությունների ներկայիս վիճակի և դրանց հետագա առաջխաղացման հեռանկարների վերաբերյալ։ Պաշտոնյաները երկուստեք վերահաստատել են, որ համապարփակ և արդար կարգավորումը շարունակում է կարևոր մնալ տարածաշրջանային երկարաժամկետ կայունության համար։ 

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

Երկու կողմերն էլ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունների սերտ համակարգման և կանոնավոր քաղաքական երկխոսության պահպանման կարևորությունը։ Նշվել է, որ երկու երկրների միջև երկարամյա գործընկերությունը ամուր հիմք է ծառայում տարածաշրջանային և միջազգային հարցերում համագործակցության ընդլայնման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում