Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի մասին

Գերմանիայի նախարարների կաբինետը կարծում է, որ Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Գերմանիայի նախարարների կաբինետի խոսնակի տեղակալ Սեբաստիան Հիլլեի հայտարարության մեջ։

Նոյեմբերի 23-ին Ժնևում կայացել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առանձին ուղղություն է հատկացրել ուկրաինական կարգավորման քննարկմանը՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին անմիջականորեն վերաբերող հարցերի շուրջ։

«Մենք շատ ուրախ ենք, որ վերջապես առաջընթաց է գրանցվում և ողջունում ենք այն փաստը, որ գործերը առաջ են շարժվում։ Եվրոպայի համար կենտրոնականն այն է, որ այն ներգրաված է մեզ և մեր անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերում», - նոյեմբերի 24-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Հիլլեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում