Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանը Ռումինիայի պատգամավորական պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը Ռումինիայի պատգամավորական պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից, Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերն ու քայլերը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում