Բալթիկ ծովում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Բալթիկ ծովում՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի տարածքային ջրերում նոյեմբերի 24-ից մեկնարկում են ՆԱՏՕ-ի Freezing Winds 25 զորավարժությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ը։

Զորավարժություններին կմասնակցեն Բելգիայի, Դանիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Էստոնիայի 20 ռազմանավ: 

Freezing Winds 25-ի մասնակից զինծառայողների թիվը հասնում է 5 հազարի։

Հայերեն Русский