Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահը» հաստատել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով իր հրամանատարի սպանվելու լուրը

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահը» հաստատել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով իր հրամանատարի սպանվելու լուրը

Բեյրութի հարավային արվարձաններից Հարաթ Հրեյք շրջանում իսրայելական ուժերի կողմից բնակարանի թիրախավորման հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» շարժման ամենաակնառու ռազմական հրամանատարներից Հայթամ Ալի Տաբտաբային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լուրը շիական շարժման մամուլի ծառայությունը հաստատել է Telegram-ի իր ալիքում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ թիրախավորված հրամանատարը «ղեկավարում էր «Հեզբոլլահի» կարողությունների զարգացման և վերազինման ջանքերը»՝ հավելելով, որ «Իսրայելը վճռական է գործել իր նպատակներին հասնելու համար՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ»։ 

Asharq News-ի փոխանցմամբ՝ Հայթամ Ալի Տաբտաբան շարժման երկրորդ ամենաազդեցիկ դեմքն է՝ գլխավոր քարտուղար Նաիմ Կասիմից հետո։

Միացյալ Նահանգները Հայթամ Ալի Տաբտաբային ներառել է հետախուզվող ահաբեկիչների ցանկում՝ առաջարկելով 5 միլիոն դոլար ցանկացած տեղեկատվության համար, որը կնպաստի նրա ձերբակալությանը։

Տեղեկություններ են հաղորդվում որ նախկինում Տաբտաբայի դեմ երկու մահափորձ է կատարվել:

Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 23-ին Բեյրութի հարավային արվարձաններում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով 5 մարդ է զոհվել, վիրավորվել` 28-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում