Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա և 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսներով հողամասերի նկատմամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2011 թվականին Գավառ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով ՍՊ ընկերության կողմից հողամասերն արդյունաբերության նպատակով օգտագործելու մասին, 5.6 հա մակերեսով հողամասը 473 հազար դրամով օտարել է ՍՊ ընկերությանը` որպես վարելահող՝ առանց փոփոխելու հողամասի նպատակային նշանակությունը:

Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերության և Գավառի քաղաքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, որով ՍՊ ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրվել Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 434 միլիոն 700 հազար դրամ կադաստրային արժեքով 35 հա մակերեսով հողամաս: Հողամասը վարձակալության է հանձնվել տարեկան 74 հազար 497 դրամով:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գավառի համայնքապետ Գ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ավագանու 10 անդամների, համայնքապետարանի իրավաբանի, ինչպես նաև ՍՊ ընկերության տնօրենի, ընկերության աշխատակցի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը):

Քրեական վարույթի շրջանակում 5.6 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին, հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, իսկ 35 հա մակերեսով հողամասի վերաբերյալ պայմանագրի հիման վրա կնքված վարձակալության իրավունքը ուժը կորցրած է ճանաչվել. հողամասը վերադարձվել է Գավառ համայնքին:

Մեղադրյալների կողմից ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը՝ 3 միլիոն 964 հազար դրամը:

Դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

 

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ