Կառավարությունը վերանայում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կազմավորման կարգը

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 21-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից ակտերի լրամշակված փաթեթին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ փոփոխությունները կատարվել են Կառավարության և ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա։

Նախարար Հայրապետյանի խոսքով՝ ամենակարևոր փոփոխություններից է նոր ստեղծվող Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կազմավորման կարգի վերանայումը։ Եթե առաջին ընթերցմամբ բոլոր թեկնածուներին առաջադրում էր Կառավարությունը, ապա լրամշակված տարբերակով առաջարկվում է, որ թափուր պաշտոնների համար թեկնածուներին հերթաբար առաջադրեն կառավարությունը,ԱԺ իշխանական խմբակցությունը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը։

Նախնական տարբերակով հանձնաժողովի անդամների թիվը նախատեսված էր 6, սակայն քննարկումների արդյունքում ընդունվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկը, և նախատեսվում է պահել հանձնաժողովի 5 անդամից բաղկացած կազմը։

Առաջին կազմի պաշտոնավարման ժամկետները սահմանվել են հետևյալ կերպ հանձնաժողովի նախագահ՝ 5 տարի, կառավարության կողմից առաջադրված մյուս անդամները՝ 4 և 3 տարի, իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված անդամները՝ 2 տարի։

Նախագծով սահմանվել է նոր սահմանափակում․ հանձնաժողովի անդամ չի կարող լինել այն անձը, որը վերջին հինգ տարիներին ունեցել է մասնակցություն այնպիսի առևտրային ընկերությունների կանոնադրական կապիտալում, որոնք գործում են հանձնաժողովի գործունեության ոլորտներում։

Վերանայվել է նաև մարմնի ծառայողների պաշտոնների համակարգը․ սահմանվում են երեք պաշտոնային խմբեր՝ յուրաքանչյուրը երեք ենթախմբով։ Հանձնաժողովը հնարավորություն կունենա ինքնուրույն հաստատելու պաշտոնների անվանումներն ու դասակարգումը։

Փաթեթը լրացվել է նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ։ Դրանով օպերատիվ-հետախուզական մարմինները պարտավորվում են աջակցել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին՝ կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման և բացահայտման ուղղությամբ։

Արծվիկ Մինասյանը մի շարք հարցադրումներ է կատարել հանձնաժողովի թափուր տեղերի առաջադրման, անվտանգության ոլորտներում օրենքի տարածման սահմանափակումների վերաբերյալ։ Նախարարը մանրամասնելով պատասխանել է՝ մեջբերումներ կատարելով օրենքի նախագծերից։

Քննարկումների արդյունքում կողմերը համաձայնության են եկել անդամների քանակը սահմանել 5, ինչը ստացավ հանձնաժողովի աջակցությունը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցրել է, որ Կառավարության ներկայացրած նախագիծը բովանդակային է և ստեղծում է գործընկերային մասնակցության հնարավորություն իշխանության և ընդդիմության համար՝ հանձնաժողովի ձևավորման հարցում։

Քվեարկությամբ հանձնաժողովը հավանություն է տվել լրամշակված փաթեթին, որը առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստի երկրորդ ընթերցման քննարկմանը։

 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում